00:00:00

Հունաստանի վարչապետը չի կարծում, թե Թուրքիայի սպառնալիքները բացահայտ կոնֆլիկտի կհանգեցնեն

02:12, 17 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի վերջերս արած սպառնալիքները Հունաստանի ինքնիշխանության մասին եւ ապօրինի ու անվավեր փոխըմբռնման հուշագիրը Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ հազիվ թե հակամարտության հանգեցնեն։ Այս մասին ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Գերմանական Bild թերթին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե մտահոգ է նա արդյոք իրավիճակի սրմամբ, որը կարող է հանգեցնել հակամարտության Էգեյան ծովում, Միցոտակիսը համոզմունք է հայտնել, որ իրավիճակը «դուրս չի գա վերահսկողությունից»։ Նա նշել է, որ Հունաստանը թույլ չի տա խախտել իր ինքնիշխան իրավունքը՝ ընդգծելով, որ ծովային իրավունքը խախտում է Թուրքիան, ոչ թե Հունաստանը։ Կիրիակոս Միցոտակիսը վճռականորեն դատապարտել է այն փաստը, որ Հունաստանը պետք է կրի միգրանտների ու փախստականների հոսքի հիմնական ծանրությունը, եւ կոչ է արել բարեփոխել միգրացիայի մասին Դուբլինյան կանոնակարգի կանոնները։ Նա նշել է, որ Եվրոպական հաձնաժողովը խոստացել է ստեղծել նոր կանոնակարգ եւ ապահովել բեռան բաշխումը բոլոր անդամ պետությունների միջեւ։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր