00:00:00

Չինաստանում հայտնաբերվել է եգիպտական սֆինքսի «կրկնօրինակը»

22:02, 16 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Չինաստանի արևելյան շրջանում ժայռ է հայտնաբերվել, որը ձևով եգիպտական սֆինքս է հիշեցնում: Այս մասին հաղորդվում է չինական CGTN հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ նոր հայտնաբերված ինքնատիպ ժայռակտորը գտնվում է Շանդուն նահանգի Ցզինան քաղաքի մերձակայքում: Փորձագետները պնդում են, որ ժայռի արտասովոր տեսքը ձևավորվել է հազարամյակների ընթացքում՝ ենթարկվելով տարերային աղետների ազդեցությանը: Նախնական գնահատումներով՝ գտածոն շուրջ 2.5 մլրդ տարեկան է: «Սֆինքսի դեմքը» կարելի է տեսնել միայն մի կողմից դիտելիս: Հաղորդվում է, որ զբոսաշրջիկներն արդեն սկսել են այցելել տեղանք՝ արտասովոր բնական հուշարձանը լուսանկարելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր