00:00:00

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Կենտրոնական հավաքակայանում հետևել է զորակոչի ընթացքին

00:40, 17 դեկտեմբեր 2019 Հասարակություն

2019 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ դեկտեմբերի 16-ին ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատուների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին, եղել զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, բուժզննման, հանդերձավորման սենյակներում և վիճակահանության սրահում, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զրուցել է զինակոչիկների և նրանց ծնողների հետ, խաղաղ ծառայություն մաղթել զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդներին։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, հորդորել անել առավելագույնը` ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր