00:00:00

Իրանում ուժեղ սմոգի պատճառով փակվել են դպրոցները

21:03, 16 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Իրանի մայրաքաղաքում ուժեղ սմոգի պատճառով ժամանակավորապես փակվել են դպրոցները, աշակերտները դասի չեն գնացել նաև մյուս քաղաքաներում: Ինչպես փոխանցում է Agence France Presse-ը, երկրի իշխանությունները նախազգուշացրել են օդի աղտոտվածության վտանգավոր մակարդակի մասին, որի վնասակար ազդեցությունն առաջին հերթին կարող են զգալ բնակչության զգայուն խմբերը՝ երեխաները, ծերերը և շնչառական հիվանդություններ ունեցող մարդիկ: Չեղարկվել են նաև առաջիկա օրերին նախատեսված մարզական միջոցառումները: Դեկտեմբերի 14-ին օդի աղտոտվածության հարցով հանձնաժողովի արտահերթ նիստից հետո որոշում էր կայացվել փակել մայրաքաղաքի դպրոցները: Բացի այդ, երթևեկությունը սահմանափակելու համար հատուկ համակարգ է սահմանվել՝ տրանսպորտային միջոցների հաշվառման համարների հիման վրա: Բեռնատարների տեղաշարժն ամբողջությամբ արգելվել է: Թեհրանում գտնվող ավազի բոլոր քարհանքերի աշխատանքները ևս կդադարեցվեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր