00:00:00

Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվել

19:28, 16 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում և Մերձմոսկովյան շրջանում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է սահմանվում քամու ուժգնացման պատճառով: Ինչպես գրում է gazeta.ru-ն, այս մասին հայտնել են ՌԴ Հիդրոմետկենտրոնից:
Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ փոթորկալի քամին Մոսկվայում կսկսվի երկուշաբթի ժամը 21:00-ից և կպահպանվի մինչև երեքշաբթի ժամը 09:00-ն: Մասնագետների համաձայն՝ կանխատեսվում է վայրկյանում մինչև 14 մետր արագությամբ քամու ուժգնացում: Ծառայությունից զգուշացնում են, որ եղանակը վտանգավոր է: Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորվում էր, որ Մոսկվայում ջերմաստիճանը կարող է գերազանցել ջերմության 133-ամյա ռեկորդը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր