00:00:00

Իմփիչմենթի հակառակորդները բողոք են հայտնել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառման ժամանակ

15:01, 16 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հակառակորդները փորձել են իրենց բողոքը հայտնել դեկտեմբերի 14-ին Գլենդելի քաղաքապետարանում տեղի ունեցող միջոցառման ժամանակ, որին մասնակցում էր նաեւ կոնգրեսական Ադամ Շիֆը։ Միջոցառումը նվիրված էր Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը, տեղեկացնում է ABC7-ը։ Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ կոնգրեսական Ադամ Շիֆն ասել է, որ իմփիչմենթի հակառակորդների գործողությունները խայտառակություն են եւ անհարգալից վերաբերմունք հայ համայնքի ու զոհերի հիշատակի հանդեպ։ «Մարդիկ իրավունք ունեն բողոքելու իմ դեմ, բայց չպետք է հայտնվեն նման հասարակական միջոցառումներին, քանի որ այդ միջոցառումն ինձ չէր նվիրված»,- ասել է նա ABC7-ի հարցազրույցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր