00:00:00

Ժողովուրդը պետք է դուրս գա փողոց և թույլ չտա այդ խայտառակությունը. Փաշինյան

23:41, 26 փետրվար 2018

««Ելք» խմբակցության հետ քննարկումները շարունակվում են: Այդ քննարկումները տեղի են ունենում մի քանի ելակետի վրա»,-«Ազատության» ուղիղ եթերում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք դաշինքում հստակ որոշում կա դուրս գալ Ազատության համար՝ բողոքի ցույցի՝ ի նշան նախագահ Սերժ Սարգսյանի վերարտադրության վարչապետի պաշտոնում: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ առաջին հերթին ժողովուրդը պետք է դուրս գա փողոց և թույլ չտա այդ խայտառակությունը:  «Գիտեք՝ «Ելքը» կայացրել է որոշում, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունն իր համար անընդունելի է, և այժմ քննարկվում է գործողությունների ճանապարհային քարտեզը»,-նշել է պատգամավորը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև «Ծառուկյան» խմբակցության հայտարարությանը, որտեղ ասվում է, որ կողմ են քվեարկելու իշխանական կոալիցիոյի կողմից նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Արմեն Սարգսյանին: «Դա մեզ համար տարօրինակ ու ցավալի որոշում էր: Ամեն դեպքում, ասեմ՝ սպասելի էր այդ դիրքորոշումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր