00:00:00

Պուտինի ուղերձն Էրդողանին առավել կառուցողական է, քան Թրամփի նամակը

22:29, 15 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առավել կառուցողական բնույթ է կրում, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ղեկավարի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն Առաջին ալիքին տված հարցազրույցում:
«Եթե ես ճիշտ եմ հասկանում, Թուքիայի և ԱՄՆ-ի միջև որոշակի հակասություններ կան, և դա մեր քննարկելու հարցը չէ: Ցանկանում եմ միայն ասել, որ եթե նկարագրենք իրավիճակը, ապա նախագահ Պուտինի ուղերձն Էրդողանին բոլորովին այլ բնույթ է կրում, քան Թրամփի այն հայտնի նամակն Էրդողանին»,- ասել է Պեսկովը:
Վերջինս շեշտել է, որ Պուտինի ուղերձն առավել կառուցողական մոտեցում է դրսևորում: Պատասխանելով սիրիական Իդլիբի հարցում ՌԴ-ի և Թուրքիայի համագործակցության մասին հարցին՝ նա նշել է, որ համագործակցությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ էր ստացել ԱՄՆ նախագահից, որը նետել էր աղբամանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր