00:00:00

Պորոշենկոն Ուկրաինայում ներգրավված է 15 քրեական գործի շրջանակում

21:42, 15 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ուկրաինայում հետաքննվում է 15 քրեական գործ, որոնցում ներգրավված է նաև երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Հետաքննությունների պետբյուրոյի տնօրեն Ռոման Տրուբային: Վերջինս մանրամասնել է, որ քրեական գործերից յուրաքանչյուրը շատ բարդ է և որ դրանց հետաքննությամբ զբաղվում է յոթ քննիչ: Ավելի վաղ պետբյուրոն քրեական գործ էր հարուցել՝ Պորոշենկոյին կասկածելով պետական դավաճանության համար: Խոսքը Դոնբասի հակամարտության կարգավորման նպատակով նախկին նախագահի կողմից մինսկյան համաձայնագրերի ստորագրման մասին է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր