00:00:00

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում նորածին է մահացել

15:02, 04 ապրիլ 2018

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նորածին է մահացել:Սույն տեղեկատվությունը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեցին բժշկական կենտրոնից, սակայն մանրամասներ հրաժարվեցին հայտնել: ԲԿ-ից միայն նշեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նշենք, որ դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացել նաև ոստիկանությունը: ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն էլ Irakanum.am-ի հետ զրույցում  ասաց, որ ապրիլի 3-ին քաղաքացին ոստիկանությունում հաղորդում է տվել նորածնի մահվան վերաբերյալ: «Քաղաքացին հաղորդում է տվել, որ քույրը Աբովյան քաղաքի ծննդատանը ծննդաբերել է, որից հետո երեխայի հետ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Ըստ հաղորդման՝ երեխան հետազոտվել է բժշկի կողմից, սակայն հաղորդում տվողը նշել է, որ բժշկի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով նորածինը մահացել է»,-նշեց  Էդգար Ջանոյանը, հավելելով, որ   դեպքի առթիվ կատարվում է քննություն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր