00:00:00

Թրամփի խորհրդականները զգալիորեն նեղացրել են նրան գաղտնալսելու իրավունք ունեցող անձանց շրջանակը․ CNN

01:00, 15 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականները զգալիորեն նեղացրել են նախագահի վարչակազմի այն աշխատակիցների շրջանակը, որոնք հասանելիություն ունեն արտասահմանյան առաջնորդների հետ նախագահի հեռախոսազրույցների գաղտնալսումներին, հայտնում է CNN-ը։ Հեռուստաալիքը, հղում կատարելով Սպիտակ տանը իր աղբյուրներին, հայտնում է, որ տվյալ միջոցառումը նախաձեռնվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի հետեւանքով առաջացած աղմուկից հետո։ Այն ԱՄՆ նախագահի իմպիչմենթի գործընթացի մեկնարկի պատճառ էր հանդիսացել։ Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի արդարադատության հանձնաժողովը հաստատել էր Թրամփի իմպիչմենթի երկու հոդվածները՝ իշխանության չարաշահում եւ հետաքննությանը խոչընդոտում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր