00:00:00

Բելգորոդում դպրոցական աղջկան, որը չի կարողացել վճարել ուղեվարձը, ստիպել են մուրացկանություն անել

21:50, 14 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Բելգորոդում, դպրոցական աղջկան, որի վճարման քարտը չի աշխատել երթուղայինում, ստիպել են մուրացկանություն անել՝ տոմսի գումարը վճարելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: 15-ամյա աղջկա մոր խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին: Աղջիկը փորձել է վճարել քարտով, սակայն տերմինալի անսարքության պատճառով քարտը չի աշխատել: Կանխիկ գումար աղջիկը չի ունեցել: Վարորդը, տեսնելով, որ աղջիկը չի կարողանում վճարել, փակել է դռները, անջատել է շարժիչը և ստիպել է աղջկան գլխարկը ձեռքին անցնել սրահով և ուղևորներից գումար հավաքել: Ի վերջո, ուղևորուհիներից մեկը աղջկա համար տոմս է գնել: Սա այս քաղաքում նմանատիպ առաջին դեպքը չէ: Մի քանի անգամ վարորդները փակել են դռները և չեն թողել ուղևորներին դուրս գալ՝ խափանված տերմինալի պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր