00:00:00

Ոստիկանությունը բացահայտել է վճարային տերմինալի գողության դեպքը

15:30, 14 դեկտեմբեր 2019 Իրավական

Փափազյան փողոցի խանութներից մեկից նոյեմբերի 14-ին  գողացել էին «Թել-Սել» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալը: Ինչպես  հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է Դալար գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը, որը դեկտեմբերի 13-ին, ժամը 14.30-ին, Եղվարդի խճուղուց բերման է ենթարկվել բաժին, ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր