00:00:00

ԱՄՆ-ում բանկը սխալմամբ հաճախորդի հաշվին ավելի քան 37 մլն դոլար է փոխանցել

19:04, 14 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Դալասի բնակչուհի Ռաշ Բալունը սխալմամբ իր հաշվին բանկից 37 մլն դոլար է ստացել, տեղեկացնում է UPI-ն։ Կինը որոշել է ստուգել հաշիվը LegacyTexas Bank-ում եւ ցնցվել է՝ տեսնելով 37,203,337 դոլար գումար։ Նա անսպասելի «ուրախությունը» հայտնել է ամուսնուն եւ անմիջապես զանգահարել բանկ։ Զանգը հուսահատեցրել է նրան, այնտեղից տեղեկացրել են, որ սխալ է տեղի ունեցել, որը շտկվել է։ Ավելի ուշ բանկը հանդես է եկել հայտարարությամբ, որում տեղեկացրել է, որ բանկի աշխատակիցներից մեկը սխալմամբ հաշվեհամարը մտցրել է այն դաշտ, որտեղ նշվում է հաշվեհամարը։ Բայց Ռաշը չի վհատվում։ Նա նկարահանել եւ այժմ պարծենում է նրանով, որ ճիշտ է՝ կարճ, բայց միլիոնատիրուհի է եղել։ https://www.youtube.com/watch?v=r_BFoaqY1po&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր