00:00:00

Հիրոսիմայում կքանդեն ամերիկյան ռմբակոծությունից հետո կանգուն մնացած շենքերը

18:54, 14 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Երկու շենք Հիրոսիմայում, որոնք կանգուն էին մնացել 1945 թվականին ԱՄՆ ռմբակոծությունից հետո, կքանդվեն, տեղեկացնում է Kyodo-ն։ Նշվում է, որ նման որոշում կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով. չնայած տեղի բնակիչների՝ շենքերը պահպանելու կոչերին, դրանք կքանդվեն, քանի որ երկրաշարժի դեպքում դրանց քանդվելու վտանգ կա։ Հիրոսիմայի պրեֆեկտուրան դեկտեմբերի 4-ին տեղեկացրել է, որ նախատեսում է շենքերը քանդել մինչեւ 2022 թվականը։ Երկու շենքն ել կառուցվել են 1913 թվականին եւ գտնվում են ռմբակոծության էպիկենտրոնից 2.7 կիլոմետր հեռու։ Դրանցում ռազմական հանդերձանքի եւ կոշիկի արտադրության ձեռնարկություն է աշխատում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր