00:00:00

Թուրքիան և Ռուսաստանը բանակցություններ են վարում C-400 համակարգերի նոր մատակարարումների շուրջ

14:54, 14 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները բանակցություններ են վարում C-400 զենիթահրթիռային համակարգերի նոր մատակարարումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:
Թուրքիայի ռազմական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը տեղեկացրել է, որ երկրների միջև քննարկվում է նաև համակարգերի տարրերի համատեղ արտադրությունն ու տեխնոլոգիաների փոխանակումը: «Համաձայնագրի ստորագրումն արդեն սարերի ետևում չէ»,-հավելել է Դեմիրը: Նա նշել է նաև, որ Թուրքիային չեն անհանգստացնում այս համակարգերի մատակարարման պատճառով ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները: С-400 համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է Մոսկվայում՝ 2017 թվականի ապրիլին: Այն դարձել է Ռուսաստանի ամենամեծ արտահանման պայմանագիրը ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ: C-400-ների մատակարարումը, որը ճգնաժամ էր առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել է այս տարվա ամռանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր