00:00:00

Նյու Յորքում 13-ամյա տղան կալանավորվել է 18-ամյա ուսանողուհու դաժան սպանության կասկածանքով

14:42, 14 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է 13 տարեկան տղայի Մանհեթենի այգում քոլեջի ուսանողուհու սպանության պատճառով, տեղեկացնում է Reuters-ը՝ https://www.reuters.com/ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին։ 18-ամյա Թեսա Մեյջորսը մահացել է դանակի բազմաթիվ հարվածներից հետո, որոնք ստացել է կողոպուտի փորձի ժամանակ, երբ անցնում էր Հառլեմի շրջանի Մոռնինգսայդ Պարկով։ Նրան հաջողվել է օգնություն կանչել, բայց մահացել է հիվանդանոցում։ Ինչպես տեղեկացրել է Նյու Յորքի դետեկտիվ բաժնի ղեկավարը, աղջկա սպանության փաստով ձերբակալվել է մի հոգի, գործն ակտիվ հետաքննվում է։ CBS2 հեռուստաալիքը, հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրին, տեղեկացրել է, որ ոստիկանությունը հայտնաբերել է 13 տարեկան կասկածյալի մերձակա շենքերի մուտքերից մեկում։ Նրա հագուստը նման էր զոհի նկարագրածին։ Բացի այդ, նրա մոտ դանակ կար։ Աղբյուրները տեղեկացրել են, որ տղան խոստովանել է, որ փորձել է երկու ընկերների հետ թալանել Մեյջորսին՝ դանակի հարվածներ հասցնելով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր