00:00:00

Facebook-ի մամուլի քարտուղարը հայտնել է ընկերության 29 000 աշխատակցի անձնական տվյալների գողության մասին

17:20, 14 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Bloomberg գործակալությունը, վկայակոչելով Facebook-ի նամակը, որը տարածվել է իր աշխատակիցների շրջանում, հայտնել է Facebook-ի ավելի քան 29 հազար աշխատակիցների բանկային տվյալների ու այլ անձնական տեղեկությունների գողության մասին: Գործակալության տվյալներով՝ աշխատակիցների մասին տեղեկությունները, բանկային հաշվեհամարները, ինչպես նաև աշխատավարձի վերաբերյալ տեղեկությունները եղել են չծածկագրված կոշտ սկավառակների վրա, որոնք գողացել են աշխատակիցներից մեկի մեքենայից: Ընդհանուր առմամբ, սկավառակները պարունակել են շուրջ 29 000 աշխատակցի անձնական տվյալներ, որոնք Facebook-ում աշխատել են 2018 թվականին, հաստատել է Facebook-ի մամուլի քարտուղարը: Վերջին տարիներին Facebook-ը բախվել է սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալների բացահայտման մի քանի դեպքերի, սակայն գողացված սկավառակները չեն ներառել Facebook-ի օգտատերերի տվյալները, ընդգծել է մամուլի քարտուղարը: «Մենք իրավապահ մարմինների հետ համագործակցել ենք ավտոմեքենայից վերջերս կատարված կողոպուտի և աշխատակցի պայուսակի գողության հետաքննության ընթացքում, որտեղ գտնվում էր ընկերության սարքավորումը՝ այնտեղ պահվող հաշվապահական տեղեկատվությամբ»,- հայտարարել է ընկերության մամուլի քարտուղարը: Մամուլի քարտուղարը նաև նշել է, որ, ամենայն հավանականությամբ, խոսքը սովորական գողության մասին է, այլ ոչ թե հենց Facebook-ի աշխատակիցների տվյալները գողանալու փորձի: Մեքենայից գողությունը տեղի է ունեցել դեռևս նոյեմբերի 17-ին, կոշտ սկավառակների անհետացումը հայտնաբերվել է երեք օր անց՝ նոյեմբերի 20-ին: Facebook-ը տուժած աշխատակիցներին սկսել է զգուշացնել միայն դեկտեմբերի 13-ին: Ինչպես նշում է գործակալությունը, կողոպտված աշխատակիցը չպետք է գրասենյակի կոշտ սկավառակները դուրս բերեր: Ընկերությունը հայտնել է, որ աշխատակցի նկատմամբ կարգապահական միջոցներ է ձեռնարկել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր