00:00:00

Մասիսի ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ բնակարանագողը բռնվել է գողության պահին

12:53, 14 դեկտեմբեր 2019 Իրավական

Ոստիկանության Մասիսի բաժնում դեկտեմբերի 13-ին, ժամը 21.40-ին հաղորդում է ստացվել, որ Այնթապ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկը գող է մտել։
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հարևանները պատուհանի վրա ոտնահետքեր էին նկատել, ենթադրելով որ հանցամիտը դեռ ներսում է՝ տունը շրջափակել էին ու ոստիկանություն ահազանգել:
Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները։ Քիչ անց վերադարձել է տանտերը, տունն ամբողջությամբ խառնված է եղել, իսկ հյուրասենյակում՝ արդեն ոստիկանների հսկողությամբ՝ իրեն անծանոթ տղամարդու է նկատել։ Տուժողից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ բնակարանային գողություն կատարելու պահին հայտնաբերված 46-ամյա տղամարդը Երևանի բնակիչ է։ Նա ձերբակալվել է: Նախաքննությունը վարում է Մասիսի քննչական բաժինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր