Փաստաթղթի համաձայն` Մինսկը Պեկինից գումար կվերցնի պետական պարտքի մարման և սպասարկման, բելառուսական ոսկու պաշարների պահպանման, ինչպես նաև երկրների միջև առևտրի զարգացման համար:
Հուլիսի սկզբին հայտնի էր դարձել, որ Բելառուսը եզրափակում է Ռուսաստանի պետական վարկը փոխարինելու նպատակով Չինաստանի զարգացման բանկի հետ 600 միլիոն դոլարի վարկի շուրջ բանակցությունները: Սկզբնապես այդ գումարները պատրաստվում էին պարտքով վերցնել Ռուսաստանից: Կրեմլում կարծում են, որ Չինաստանի հետ բանակցությունների անցկացումը Բելառուսի ինքնիշխան իրավունքն է: