00:00:00

Մեքսիկայում հայտնաբերել են ավելի վաղ առևանգված չորս ոստիկանների մարմինների մասերը

12:08, 14 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Մեքսիկայի իշխանությունները հայտնել են կենտրոնական Գուանահուատո նահանգում ոստիկանների մարմիններով պարկեր հայտնաբերելու մասին, որոնք առևանգվել էին Վիլյագրան քաղաքի ոստիկանության բաժանմունքի վրա հարձակման ժամանակ, գրում է Milenio հրատարակությունը:
«Չորեքշաբթի հայտնաբերված մարմնի մասերը պատկանում են այն սպաներին, որոնք առևանգվել են հանցավոր խմբի կողմից՝ Վիլյագրանի իրավապահ մարմինների օբյեկտների վրա հարձակումից հետո»,- հայտնել է նահանգի անվտանգության հարցերով հանձնակատար Սոֆիա Ուեթ Լոպեսը: Հանձնակատարի խոսքով՝ հայտնի չէ, թե ով է պատասխանատու չորեքշաբթի տեղի ունեցած հարձակման համար: Ուժային կառույցների շենքի վրա հարձակման ընթացքում սպանվել է երեք իրավապահ, դատավորը և ևս չորս ոստիկան գերեվարվել են:
Ավելի ուշ հարձակվողներն ազատ են արձակել գերեվարված դատավորին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր