00:00:00

«Գիգաֆերմա»-ն կարող է ապահովել ԱՄՆ-ն արեւի էներգիայով. Իլոն Մասկ

03:55, 14 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը հերթական անգամ վեր է հանում հսկայական արեւային ֆերմա ստեղծելու թեման, որը կարող էր ապահովել Ամերիկայի Միացյալ Նահանգները մաքուր էներգիայով, հաղորդում է HighTech+-ը: Իլոնի հաշվարկներով՝ 100*100 մղոն չափսերով «Գիգաֆերմա»-ն կարող էր ապահովել ԱՄՆ-ն արեւի էներգիայով Արիզոնայի անապատային շրջանում, Յութայում, Տեխասում, առհասարակ ցանկացած վայրում: Հաշվարկներում նա առաջնորդվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) հետազոտությամբ: Այդ ֆերմայի մակերեսը 25 900 ք/կմ է, ինչը կազմում է Մոսկվայի շուրջ տասնապատիկը: Tesla-ն ոչ միայն էլեկտրամոբիլներ են, այլ նաեւ արեւային պանելներ եւ կղմինդրներ ստեղծելու ստորաբաժանում: Երկար ժամանակ այն միայն վնաս էր բերում ծախսերի առումով, սակայն Իլոնը վստահ է, որ այդ բիզնեսը հեռանկարում կարող է իր ծավալներով գերազանցել անգամ էլեկտրաքարերի թողարկումը: Առաջին անգամ էներգիա արտադրելու համար «գիգաֆերմայի» մասին Մասկը հիշատակել է 2015 թվականին: 2017 թվականին վերադառնալով այդ թեմային՝ նա ավելացրել է սխեմայում նաեւ էներգիայի ամենամեծ պահեստը: «Մենք կունենանք 24/7 էներգիա: Մեկ քառակուսի մղոն, ահա եւ վերջ»,-ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր