00:00:00

ԵՄ առաջնորդները նախազգուշացնում են բրեքզիթից հետո Բրիտանիայի հետ բարդ բանակցությունների մասին

00:14, 14 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԵՄ առաջնորդները ողջունել են վարչապետ Բորիս Ջոնսոնի հաղթանակը, սակայն նախազգուշացրել, որ ԵՄ եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունների շուրջ բանակցությունները շատ բարդ ընթացք կունենան, հաղորդում է AP-ը: Ջոնսոնը ջախջախիչ հաղթանակ է տարել ընտրությունների արդյունքում, ինչը թույլ կտա նրան իրականացնել իր խոստումն ու դուրս բերել Մեծ Բրիտանիային ԵՄ կազմից հունվարի վերջում: ԵՄ երկրների 27 առաջնորդներ կոչ են արել արագորեն վավերացնել բրեքզիթի շուրջ համաձայնագիրը բրիտանական նոր խորհրդարանի հետ, որպեսզի հետագա հարաբերությունների շուրջ բանակցությունները սկսվեն անցումային փուլում, որը կտեւի մինչեւ հաջորդ տարվա դեկտեմբերը: «Դա շատ բարդ կլինի: Խոսքը վերաբերում է առեւտրի, ոլորտում բազմաթիվ հարաբերություններին, անվտանգության եւ արտաքին քաղաքականության ոլորտում համագործակցությանը»,-հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Մեր ամենամեծ խոչընդոտը կլինի այն, որ մեզ պետք է շատ արագ լուծում գտնել այդ խնդիրների համար: Մենք պետք է արդեն հունիսին որոշենք՝ ցանկանում ենք արդյոք երկարաձգել բանակցությունների ժամանակաշրջանը: Բրիտանիան հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել այն»: Գագաթնաժողովի նախագահ Չարլզ Միշելը հայտարարել է, որ ԵՄ-ը ցանկանում է շատ հզոր ռազմավարական հարաբերություններ ունենալ Մեծ Բրիտանիայի հետ բրեքզիթից հետո: «Սակայն ԵՄ-ը պատրաստ է պաշտպանել սեփական շահերն ու առաջնորդվել դրանցով: Խաղի հավասար կանոնները շատ կարեւոր են»,-ասել է նա: ԵՄ 27 առաջնորդների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունները պետք է հիմնված լինեն իրավունքների եւ պարտավորությունների բալանսի վրա ու ապահովեն հավասար պայմաններ: ԵՄ-ի կողմից առեւտրային համաձայնագրերի կնքումն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Հարավային Կորեան ու Կանադան, տեւել է 5-9 տարի: ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ Ջոնսոնի ծրագիրը չի համընկնում ԵՄ կանոնների հետ եւ կարող է բարդացնել բանակցային գործընթացը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ որքան Բրիտանիան որոշի ազատականացնել իր տնտեսությունը բրեքզիթից հետո, այնքան կկորցնի իր՝ ԵՄ միասնական շուկային հասանելիությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր