00:00:00

Ալագյազ-Սպիտակ ճանապարհին 15 բեռնատար է կուտակվել

14:24, 04 ապրիլ 2018 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 4-ին, ժամը 02:10-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալագյազ-Սպիտակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով կա մոտ 15 կուտակված բեռնատար, որոնցից 3-ը թեքվել են և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի հատվածը: Փրկարարներն ուղղել են Mercedes մակնիշի 80 MN 033, «ԿամԱԶ» մակնիշի EV 105 RO և «ԿամԱԶ» մակնիշի FS 290 DS պետհամարանիշերով ավտոմեքենաները. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր