00:00:00

Հարավային Կորեայում ցուցարարները ոչնչացրել են ԱՄՆ-ի դեսպանի նկարները

22:18, 13 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Հարավային Կորեայում ցուցարարները, որոնք վրդովված են երկրում գտնվող ամերիկյան զորքերին պահելու վճարը բարձրացնելու մասին ԱՄՆ-ի պահանջների հետեւանքով, ոչնչացրել են ԱՄՆ-ի դեսպանի նկարները ցույցի ժամանալ, հաղորդում է AP-ը: ԱՄՆ-ի դեսպան Հարի Հարիսը դարձել է շանթարգել հարավկորեացիների համար, որոնց վրդովվեցրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փորձը ստիպել Հարավային Կորեային վճարել միլիարդավոր դոլարդնել այնտեղ տեղակայված 28 500 ամերիկյան զինծառայողներին պահելու համար: «Հարիս, մենք ԱՄՆ-ի գաղութ չենք: Մենք բանկոմատ չենք»,-ցուցարարները վանկարկել են դեսպանատան մոտ, որը շրջապատված էր ոստիկաններով: Հարավկորեացի պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը պահանջել է Սեուլից վճարել հավելյալ 4 միլիարդ դոլար տարեկան, իսկ հաջորդ շաբաթ Սեուլում պլանավորված է բանակցությունների նոր փուլը: Հարավային Կորեան ներկայումս հատկացնում է շուրջ 900 միլիոն դոլար երկրում ամերիկյան զորքերին պահելու համար: «Ինչպե՞ս վարձակալը կարող է պահանջել վարձավճարի հնգապատիկ բարձրացում»,-ուրբաթ հայտարարել է երիտասարդական կուսակցության նախագահ Քվոն Օ-մինն ԱՄՆ-ի դեսպանատան հարեւանությամբ: Հարավային Կորեան զբաղեցնում է երրորդ տեղը արտերկրում ԱՄՆ-ի զորքերի քանակով Ճապոնիայից եւ Գերմանիայից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր