00:00:00

Վաշինգտոնը չի սահմանի նոր սակագներ չինական ներկրված ապրանքների համար. Թրամփ

21:55, 13 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Վաշինգտոնը չի սահմանի նոր սակագներ չինական ներկրված ապրանքների համար եւ փոքր-ինչ կնվազեցնի ներկայիս սակագները: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք պայմանավորվել ենք Չինաստանի հետ շատ լավ գործարքի առաջին փուլի մասին: Նրանք համաձայնվել են իրականացվել բազմաթիվ կառուցվածքային փոփոխություններ եւ գյուղատնտեսական արտադրանքի, էներգիայի ու արդյունաբերական, ինչպես նաեւ բազմաթիվ այլ ապրանքների լայնածավալ գնումներ: 25 տոկոս արժեքով սակագները կմնան անփոփոխ: Սակագները, որոնք մենք պատրաստվում էինք կիրառել դեկտեմբերի 15-ից, չեն սահմանվի այս գործարքը կնքելու կապակցությամբ»: «Մենք անմիջապես կսկսենք բանակցությունները համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ, եւ չենք սպասի 2020 թվականի ընտրություններին: Դա ուշագրավ գործարք է բոլորի համար: Շնորհակալություն»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր