00:00:00

Եվրամիությունը վեց ամսով երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

21:43, 13 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ներկայումս Ուկրաինայի արևելքում հակամարտության լուծման հարցում առաջընթացը բավարար չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության անդամ երկրների առաջնորդները որոշել են վեց ամսով երկարացնել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: «Կարելի է ասել, որ կա  այդ հարցում որոշակի առաջընթաց, բայց դա բավարար չէ , որպեսզի կարողանանք հանել պատժամիջոցները: Հետևաբար, մենք միաձայն որոշեցինք երկարացնել դրանք»,- ասել է Մերկելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր