00:00:00

Բացահայտվել է Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության երեք դեպք

10:34, 13 դեկտեմբեր 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է բնակարանային գողության երեք դեպք: Մեղադրանք է առաջադրվել Արմավիր քաղաքի 38-ամյա բնակչին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. նոյեմբեր – դեկտեմբեր ամիսներին Արմավիր քաղաքի բնակիչը՝ ծնված 1981թ., ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ներկայանալով որպես Սոցիալական հարցերի նախարարության աշխատակից, սոցիալական օգնություն տրամադրելու պատրվակով ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքում գտնվող երեք բնակարան, որտեղ օգտվելով տանտերերի անուշադրությունից՝ հափշտակել է տարբեր չափերի գումարներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (3 դրվագ) : Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր