00:00:00

Դավիթ Հարությունյանի ամեն մի հավաքածուն արժե առնվազն 8 մլն դրամ. «Հայկական ժամանակ»

13:58, 04 ապրիլ 2018 Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 27-ին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ու փոխկապակցված անձնաց գույքի, եկամուտների 2017 թվականի հայտարարագիրը: Նախորդ տարվա ընթացքում Հարությունյանի եկամուտները գոյացել են աշխատանքի վարձատրության և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից և կազմել են 9 906 093 դրամ: Հարությունյանի դրամական միջոցները նախորդ տարվա համեմատ աճել են 1 500 000 դրամով և կազմում են 10 000 000 դրամ և 20 000 դոլար: Նրա տիկնոջ՝ Նարինեի եկամուտներն անցյալ հարկային տարվա ընթացքում կազմել են 32 688 938 դրամ, որից 9 200 000 դրամը աշխատանքի վարձատրությունից, իսկ 23 488 938 դրամը՝ շահաբաժնից: Հարությունյանի տիկնոջ հարկային տարում ձեռք բերած և օտարած արժեթղթերը և այլ ներդրումները հրապարակված չեն, ինչը նշանակում է, որ գործարքի ընդհանուր գինը չի գերազանցել 8 000 000 դրամը: Արդարադատության նախարարն ունի 6 բնակարան, անհատական բնակելի տուն, այգետնակ (ամառանոց) և հողամաս: Դավիթ Հարությունյանը նաև կոլեկցիոներ է. դեռևս 2012 թվականին նրա հայտարարագրում նշվում են մետաղադրամների և գեղանկարների հավաքածուները, որոնցից յուրաքանչյուրն արժե առնվազն 8 մլն դրամ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր