00:00:00

Գործ «ջրողը» նոր կոչում է ստացել. «Ժամանակ»

13:50, 04 ապրիլ 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի Գորիսի բաժնի պետ Գոռ Մանուչարյանը նախօրեին  փոխգնդապետի կոչում է ստացել։ Առաջին հայացքից սա շատ ուրախալի լուր է, եթե հաշվի չառնենք, որ հենց Գոռ Մանուչարյանի համառ ջանքերի արդյունքում է կարճվել ԱԱԾ Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի մոր ու քրոջ կողմից մոտ 6 տասնյակ քաղաքացիների խաբեությամբ նրանց անունով վարկեր ձևակերպելու մասով խարդախության գործը։ Բազմաթիվ անհերքելի ապացույցների, բողոքների պարագայում գործը կարճվել է, ավելին՝ տուժած քաղաքացիների վրա պարտավորվածություն է դրվել մարելու Ջավահիրյանների վերցրած վարկերը։ Ուշագրավ է, որ Գորիսում Գոռ Մանուչարյանի փոխգնդապետի կոչում ստանալը նշվել է մեծ շուքով, որին ներկա է եղել նաև ԱԱԾ Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանը, ով դրվատանքի խոսքեր է շռայլել Մանուչարյանի հասցեին»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր