00:00:00

Սահմանադրական դատարանում 2 թափուր հաստիք կա. ովքեր են հավակնորդները. «Հրապարակ»

13:42, 04 ապրիլ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանում 2 թափուր հաստիք կա: Մեկը թոշակի գնացած Կիմ Բալայանի տեղն է, մյուսը՝ հունիսին թոշակի գնացող Վլադիմիր Հովհաննիսյանի: Բալայանի՝ թոշակի գնալուց հետո ՍԴ անդամ դարձավ Հրայր Թովմասյանը, ով հետո ընտրվեց ՍԴ նախագահ, և հիմա տեղը թափուր է: Մեր տեղեկություններով՝ ՍԴ անդամության հավակնորդ է նախագահի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանը: Նա սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ էր, արդարադատության փոխնախարար, 2007-2011թթ․ էլ աշխատել է ՍԴ-ում՝ որպես խորհրդական: Ապրիլի 9-ից հետո ՍԴ անդամ դարձող անձը կպաշտոնավարի 12 տարի»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր