00:00:00

Թուրքիայում հարյուրից ավելի դպրոցական աղջիկներ են գազից թունավորվել հանրակացարանում

20:20, 12 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի Չորում նահանգի Օսմանջիկ քաղաքում հարյուրից ավելի դպրոցական աղջիկներ են թունավորվել գազից, նրանցից հինգի վիճակը ծանր Է: Այդ մասին ասված Է նահանգի նահանգապետի վարչակազմի հայտարարության մեջ: «Հարյուր երեք դպրոցական աղջիկներ են վաղ առավոտյան թունավորվել Օմեր Դերինդերի վարժարանի կանանց հանրակացարանում գազի արտահոսքի պատճառով»,- ասված Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ դպրոցականներին ուղարկել են հիվանդանոց, նրանցից քսանին բուժօգնություն Է ցուցաբերվում, հինգը վերականդանացման բաժանմունքում են, բայց գիտակից վիճակում: Արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների գործակալությունը հետազոտում Է դպրոցի շենքը: Ինչպես հայտնել Է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը, Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց Է ունեցել Չորումի նահանգապետ Մուստաֆա Չիֆթչիի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր