00:00:00

Մոտոցիկլետներ, կորտեժ, շչակներ. ինչ է սպասվում երդմնակալությանը. «Հրապարակ»

13:00, 04 ապրիլ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին իշխանությունը պատրաստվում է Արմեն Սարգսյանի ինաուգուրացիային, որը կընթանա ապրիլի 9-ին, ավանդական կարգով` մոտոցիկլետներ, կորտեժ, շչակներ: Արմեն Սարգսյանին հանդիսավորությամբ կվերցնեն իր հայրական տնից` Դեմիրճյան հասցեից: Մինչ այդ` նույն հանդիսավորությամբ ՄՀՀ կտարվեն պետական եւ հոգեւոր խորհրդանիշները․ Մատենադարանից Վեհամոր` 7-րդ դարի Ավետարանը, ՍԴ-ից` Սահմանադրության մայր օրինակը, նախագահականից` պետական դրոշը եւ նախագահական նշանը: Արարողակարգն սկսվելու է ժամը 12-ին։

Արմեն Սարգսյանը միայնակ կմտնի դահլիճ, աջ ձեռքը կդնի Ավետարանի ու Սահմանադրության վրա, կերդվի: Ապա կստանա Վեհափառի օրհնությունը, եւ ողջույնի խոսք կասի Սերժ Սարգսյանը: Դրանից հետո Արմեն Սարգսյանը կտեղափոխվի Մաշտոցի իր նստավայրը` հիանալու հարեւանությամբ գտնվող Մատենադարանով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր