00:00:00

Ոստիկանները կնոջից 1 միլիոն 700 հազար դրամ շորթելու պահին բերման են ենթարկել կասկածյալին

22:04, 11 դեկտեմբեր 2019 Իրավական

ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Չարենցավանի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում՝ Հրազդանի բնակիչն իր ծանոթ կնոջից պահանջած 1 մլն 700 հազ. դրամը շորթելու պահին բռնվել ու բերման է ենթարկվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: «Դեկտեմբերի 4-ին մի կին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր տվել, որ սոցցանցերից մեկով ծանոթացել է Հրազդանի բնակիչ մի տղամարդու հետ, որի հետ հետագայում ինտիմ կապի մեջ են գտնվել։ Այնուհետև տղամարդը կնոջ մասին արատավորող տեղեկություններ չհրապարակելու, ինչպես և կնոջ երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից պահանջել ու ստացել է ընդհանուր 3․000․000 դրամի ոսկյա զարդեր և 9 միլիոն 660 հազար դրամից ավելի գումար։ Նույն սպառնալիքով օրերս պահանջել է նաև 1․700․000 դրամ։ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության, Չարենցավանի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում՝ Հրազդանի բնակիչը պահանջած 1․700․000 դրամը ստանալու պահին բռնվել ու բերման է ենթարկվել գլխավոր վարչություն։ Տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Շորթված գումարը հայտնաբերվել է։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ https://www.youtube.com/watch?time_continue=3&v=gkIis8vuV4k&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր