00:00:00

Ոստիկանները հերոինի իրացման դեպք են բացահայտել․ բերման ենթարկվածը կալանավորվել է

20:09, 11 դեկտեմբեր 2019 Իրավական

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Կոմիտասի պողոտայում հայտնաբերել և կասկածանքով բերման են ենթարկել երկու տղամարդու, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ Արմավիր քաղաքի բնակիչ, 40-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հերոինի նմանվող զանգվածներ, իսկ Արմավիրի մարզի Նորավան գյուղի բնակիչ, 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ մարիխուանայի նմանվող զանգված։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հերոինի նմանվող զանգվածը բերման ենթարկվածը ձեռք է բերել Երևանի բնակիչ, 56-ամյա մի տղամարդուց։ Վերջինս ևս հայտնաբերվել է, թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման ենթարկվել ու ձերբակալվել։ Դեկտեմբերի 8-ին 56-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է ու տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։ https://www.youtube.com/watch?v=Aw-Phrq73iM&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր