00:00:00

ՀՀ ծանրամարտում խառնաշփոթ է. նոր դոպինգ սկանդալի մասին պատասխանատուները պատասխաններ չունեն. ՀԺ

03:34, 04 ապրիլ 2018 Սպորտ

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայում խառնաշփոթ է: Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն Սոնա Պողոսյանի (75 կգ) դոպինգ թեստը դրական արդյունք է տվել: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան արգելված խթանիչներ է հայտնաբերելայս տարվա փետրվարի 9-ին՝ «Օլիմպավանում» անցկացվող ուսումնամարզական հավաքի ընթացքում, Սոնայից վերցված նմուշում: Թե տեղի ունեցածը ինչ զարգացումներ է ունենալու, պատասխանատուները հստակ պատասխաններ չեն տալիս, նրանք մեկը մյուսի վրա են գցում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը միայն իր վրդովմունքը հայտնեց տեղի ունեցածի վերաբերյալ: Նա նշեց, որ ինչպես հավաքականի, այնպես էլ անձամբ իր համար սա հարված էր մեջքից: «Ես, որ այդ երեխային հարցնում եմ. «Աղջի՛կ ջան, ի՞նչ արեցիր, իմ այսքան աշխատանքը ջուրը գցեցիր, ամեն օր քարոզ ենք կարդում, որ չի կարելի, մի հատ ասպիրին կամ գլխացավի դեղ առանց ինձ ասելու չեն խմում, մինչեւ բժշկին չասենք, չեն անում, ինչո՞ւ արեցիր»: Նա երեսիս է նայում, չի ասում այո կամ ոչ, միայն արտասվում է: Ուրեմն մի բան կա, չէ՞: Ինքն ու անձնական մարզիչը կիմանան ինչ են արել իմ ու ամբողջ հավաքականի գլխին: Ես ասում եմ. «Չտեսա՞ր, որ ճիշտ կազմակերպված մարզումների շնորհիվ կարելի է մեծ արդյուքներ անել, ինչո՞ւ էր դա պետք»: Ասում եմ՝ անցած տարի 23 կգ-ով հաղթեցինք 2-րդ տեղին, ինչի՞ համար: Թիկունքից ինձ ու հավաքականին խփեցին... անիմաստ պրեպարատ է, որը 25 օրում մաքրվում է, դա օգտագործում ես, որ 8 ամիս հետո մրցումի գնա՞ս: Իմաստը ո՞րն է»,- ասաց նա: Միջազգային ֆեդերացիան Պողոսյանին ժամանակավորապես զրկել է մրցումների մասնակցելու իրավունքից: ՀՀ ֆեդերացիայի ժողովում էլ իրենց պաշտոններից հեռացվել են Ներսիսյանը եւ հավաքականի 2-րդ մարզիչ, Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը: Այս հեռացումների վերաբերյալ ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը հստակ պատասխան չի տալիս: ՀԺ-ի հետ զրույցում նա ասաց, որ վերջնական որոշման վերաբերյալ դեռ պաշտոնական հայտարարություն կլինի: Ներսիսյանն էլ կոնկրետ ոչինչ չգիտի: Նա էլ է պաշտոնական հայտարարությանը սպասում: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր