00:00:00

Անհայտ անձը ներկայացել էր սոցապի աշխատակից և թալանել 88-ամյա ծերունուն

18:44, 11 դեկտեմբեր 2019 Իրավական

Դեկտեմբերի 4-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, անհայտ անձը ներկայանալով որպես սոցապ ծառայության աշխատակից՝ 88-ամյա տղամարդու հետ մտել են վերջինիս բնակարան, որտեղ անհայտ անձը, օգտվելով հյուրասենյակում միայնակ գտնվելու հանգամանքից, պահարանից գողացել է 110.000 դրամ և 11.000 ռուբլի: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է Արմավիր քաղաքի 38-ամյա մի բնակիչ, որին դեկտեմբերի 7-ին, ժամը 17.00-ին, ոստիկանները Բաշինջաղյան փողոցից բերման են ենթարկել Արաբկիրի բաժին: Նա ձերբակալվել և տվել է խոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր