00:00:00

Ռ. Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին

14:17, 11 դեկտեմբեր 2019 Իրավական

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին: Մակագրումը տեղի է ունեցել երեկ,սակայն դեռեւս չկա որոշում՝ այն վարույթ ընդունելու կամ ընդունելը մերժելու մասին: Հիշեցնենք՝ պաշտպանները բողոքարկել են Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, որով Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը մերժվել էր: Բողոքն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Մխիթար Պապոյանին, որն էլ այն վարույթ էր ընդունել: Առաջին դատական նիստին մեղադրող դատախազները նրան ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել՝ մատնանշելով արտաքին այնպիսի գործոններ, որոնք, ըստ իրենց, կարող են կասկած հարուցել դատարանի անաչառության նկատմամբ: Դատավոր Պապոյանը բավարարել էր դատախազների միջնորդությունը եւ ինքնաբացարկ հայտնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր