00:00:00

Ռուս զինծառայողի սպանության գործով դատական նիստերն այսուհետ կլինեն դռնփակ

02:50, 04 ապրիլ 2018 Իրավական

Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի սպանության գործով դատական նիստերն այսուհետ կլինեն դռնփակ:Այս որոշումն ապրիլի 3-ի դատական նիստի ժամանակ կայացրեց դատը նախագահող դատավոր Վահե Միսակյանը ՝ հաշվի առնելով ամբաստանյալի պաշտպանի՝ միջնորդությունը: Տարբեր պատճառներով 3 անգամ հետաձգված նիստը ապրիլի 3-ին մեկնարկեց ամբաստանյալի շահերի պաշտպան Գուրգեն Հարությունյանի միջնորդությամբ՝ նախ՝ լրատվամիջոցների կողմից տեսա-լուսանկարահանումներն արգելելու վերաբերյալ: Միջնորդությունը ներկայացվել է՝ հաշվի առնելով գործով ներգրավված անձանց և անձամբ ամբաստանյալի անվտանգությունը: Պետական մեղադրող Արթուր Չախոյանն առարկեց, արդյունքում դատավորը թույլատրեց նկարահանումները դատարանի դահլիճում ՝ որոշակի սահմանափակումներով. չնկարել ամբաստանյալին կամ վկաներին: Սակայն ամբաստանյալ Արման Ջանջուղազյանը նշեց, որ դեմ է նկարահանումներին, և հրաժարվել ներկա գտնվել նիստին՝ փորձելով լքել նիստերի դահլիճը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր