00:00:00

Մարտին Սարգսյանի աշխատավարձն ու չհայտարարագրած բիզնեսը Ուկրաինայում

02:55, 04 ապրիլ 2018

Irakanum.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքն ըստ ներկայացված հայտարարագրի։ Մեր նախորդ հրապարակումներում ներկայացրել էինք մի շարք պաշտոնյանների ունեցվածքի մասին տվյալներ։ Այժմ ներկայացնում ենք, թե ինչ միջոցներ ունի Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։  Ապարանի դպրոցներում մանկավարժ աշխատած Սարգսյանը  2014-ից ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնն է զբաղեցնում, մինչ այդ եղել  է ԱԺ պատգամավոր։ Դրանից առաջ՝ 1998-2007 թթ.՝ Երեւանի Շենգավիթ համայնքի ղեկավար։ Կադաստրի պետի պաշտոնը ստանձնելու ժամանակ ներկայացրած հայտարագրից պարզ  է դառնում, որ Սարգսյան Մարտինն ունի երկու բնակարան՝ բազմաբնակարան շենքում։ Շարժական գույք 2017 թվականին ներկայացրած հայտարարագրի համաձայն Մարտին Սարգսյանը չի ունեցել։ Նրա դրամական միջոցները կազմել են 8,954,980 ՀՀ դրամ, որը ըստ հայտարարագրի աշխատավարձից ստացված եկամուտն է։ Հայտարարագրից տպավորություն է ստեղծվում,  թե ՀՀԿ-ի կարկառուն դեմքերից Մարտին Սարգսյանը «նստած» է չոր աշխատավարձի հույսին եւ եկամուտի այլ աղբյուրներ չունի։ Մինչդեռ իրականում Մարտին Սարգսյանը  բավականին խորամանկ քայլի է դիմել, այդ կերպ ապահովագրելով իր բիզնեսները, դրանք դրսում հիմնելով։ Hetq.am-ի հրապարակման համաձայն 2005-ի սեպտեմբերին Մ. Սարգսյանը Լվովի մարզի Բորիսլավ քաղաքում (Կովալեւ 47, բազմաբնակարան շենք է) հիմնադրել է «Սար-Մով» ՍՊԸ-ն: Նրա գործընկերներն են եղել Վահագն Մովսիսյանն ու Հարություն Խուրշուդյանը: Վերջինս շատ շուտ դուրս է եկել մասնակիցների կազմից, ընկերության 33.000 գրիվնա (554.000 դրամ) կանոնադրական կապիտալը հավասարաչափ կիսել են Սարգսյանն ու Մովսիսյանը, ով նույնպես պատահական անձ չի եղել: Ընկերության գործունեության տեսակները մի քանիսն են՝ բնափայտի սղոցում եւ ռանդում, հյուրանոցների եւ համանման բնակատեղերի տրամադրման, ինչպես նաեւ ռեստորանների եւ հանրային սննդի շարժական կետերի ծառայություններ, զբոսաշրջային գործակալությունների գործունեություն (այս վերջինը հիմնական տեսակն է): Ընկերության եւ Մ. Սարգսյանի անունով, սակայն, անշարժ գույք չկա: ՍՊԸ-ի ներկա տնօրենը Տատյանա Բարանյակն է: Ուկրաինական բիզնեսն ու դրանից ստացվող եկամուտները բնականաբար տեղ չեն  գտել Մարտին Սարգսյանի հայտարարագրում։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր