Յուլյա Սկրիպալը թունավորվել է այն բանից շատ չանցած, երբ 150 հազար ֆունտի (մոտ 185 հազար դոլարի) չափով գաղտնի հաշիվ մուտքի հնարավորություն է ստացել, հայտնել Է Daily Mirror բրիտանական թերթը, փոխանցում է ТАСС-ը:
Այդ միջոցները հրատարակության տվյալով ստացվել էին ՄԵծ Բրիտանիայում այն տան վաճառքից, որը պատկանում էր Յուլյայի եղբորը՝ Ալեքսանդրին, որը «անցյալ տարի չպարզված հանգամանքներում մահացել է Սանկտ Պետերբուրգում», ինչպես նաև նրա կնոջը՝ Նատալյային: Նա էլ հենց այդ տունը վաճառել է ամուսնու մահից հետո: Ստացված փողի կեսը նա վերցրել Է իրեն, իսկ մյուս կեսը դրել Է Ռուսաստանի բանկերից մեկում: Սերգեյ Սկրիպալը, ինչպես գրում է Daily Mirror-ը, այդ հաշվից օգտվելու հնարավորություն է ունեցել և փետրվարի վերջին այդ միջոցները տնօրինելու լիազորագիր է տրամադրել իր դստերը: