Անկարայում կայացել է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որը տեւել է 1,5 ժամ:
«Պուտինի հանդիպումը Էրդողանի հետ 1,5 ժամ է տեւել, այն ավարտվել է: Դրանից հետո սկսվել է ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության նիստը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մինչ այդ Թուրքիայի նախագահի պալատի առջեւ՝ հրապարակում տեղի էր ունեցել Պուտինի եւ Էրդողանի հանդիպման հանդիսավոր արարողությունը: