00:00:00

Սեյրան Սարոյանի ազգականին մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած Lexus-ի 31-ամյա վարորդը կալանավորվեց

01:11, 04 ապրիլ 2018 Իրավական

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության Վաղարշապատի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Էջմիածին քաղաքի Չեռնիշևսկի փողոցի բնակիչ, 31-ամյա Ռոբերտ Կարապետյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է մարտի 31-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի բնակիչ, 29-ամյա Գևորգ Հովհաննիսյանին վրաերթի ենթարկելու, նրան անօգնական թողելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ: Դատավոր Նաիրա Գրիգորյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և Ռ. Կարապետյանը դատարանից տեղափոխվեց Արմավիր քրեակատարողական հիմնարկ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր