Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի լավագույն բարեկամներից են բարերարներՄիքայել և Կարեն Վարդանյանները:
Այսօր Կարեն Վարդանյանն այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, զրուցեց հաստատությունում բուժում ստացող տղաների հետ, ծանոթացավ կենտրոնի տեխնիկական հագեցվածությաննու հնարավորություններին, ինչպես նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի տնօրեն ՀայկուհիՄինասյանի հետ քննարկեց ապագա համագործակցության ծրագրերը:
Զինվորների համար լավագույն վերականգնողական կենտրոն ստեղծելու գաղափարը իրականացնելու համար դեռևս հունվար ամսին 120 միլիոն դրամ գումար էր հատկացվել Վարդանյաների ընտանիքի կողմից:Գումարի մի մասը հատկացվել է Կենտրոնի հիմնադրման աշխատանքները վերջնակետին հասցնելու համար,իսկ երկրորդը՝ 54 մլն դրամը, ուղղվելու է ուսումնական հատվածի կառուցմանը, որը ծառայելու է կենտրոնումբուժվող տղաներին:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը նշեց , որՎարդանյանների ընտանիքի աջակցությունը շատ կարևոր էր Կենտրոնի կայացման հարցում և հետագա համագործակցությունը ևս կօգնի, որպեսզի հնարավորինս բարելավվի վիրավոր հայ զինվորի կյանքի որակը:
Բարերար Կարեն Վարդանյանն էլ իր հերթին նշեց, որ օժանդակությունը շարունակական է լինելու: