00:00:00

«Վեոլիա ջուր» ընկերությունը կտուգանվի 5 միլիոնով

00:15, 04 ապրիլ 2018

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ապրիլի 4-ի նիստում կքննարկի «Վեոլիա ջուր» ընկերությանը տուգանելու մասին հարցը: Տուգանքը, որը կկազմի 5 միլիոն դրամ, կկիրառվի ընկերության կողմից Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ կետի խախտման պատճառով: «Հարուցված վարչական վարույթների շրջանակում փաստվել է, որ ընկերությունը խախտել է կանոնների 16-րդ կետի պահանջը՝ դիմող անձին տեխնիկական պայմանների և միակողմանի կնքված միացման պայմանագրի ներկայացման ժամկետը, ինչը կանոններով ամրագրված պարտավորությունների անբարեխիղճ կատարման արդյունք է»,-ասված է որոշման նախագծում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր