00:00:00

Մենք մեծ ակնկալիքներ ունենք մեր համագործակցությունից, քանի որ Արցախը բավականին լուրջ կրթական պոտենցիալ ունի. նախարար

23:58, 03 ապրիլ 2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրավերով Երևանում է գտնվում Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Նարինե Աղաբալյանի գլխավորությամբ: Այսօր ՀՀ ԿԳ նախարարությունում տեղի է ունեցել երկու գերատեսչությունների ղեկավար կազմերի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդման և զարգացման հարցեր:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության պատվիրակությանը՝ հրավերնընդունելու համար: «Մենք մեծ ակնկալիքներ ունենք մեր համագործակցությունից, քանի որ Արցախը բավականին լուրջ կրթական պոտենցիալ ունի,երիտասարդությունը բացարձակ նվիրված է կրթությանը և գիտությանը: Արցախը կարևոր քայլ է կատարել դեպի որակյալ կրթություն, սակայն կրթությանբոլոր աստիճաններում դեռ բավականին անելիքներ ունենք: Ներկայումս շրջանառվում է «Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագիծը, որըքննարկվել է նաև Արցախում: Այս ոլորտում առկա է հստակություն մտցնելու հարցը. օրինակ, կողք կողքի գործում են Ստեփանակերտի, Շուշիի և Գորիսիհամալսարանները, Կապանում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղը, հետևաբար մասնագիտություններիվերաբաշխման, իրար լրացնելու խնդիր ունենք: Բացի այդ, Արցախում ունենք համաշխարհային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանողուսումնարան, որը ոչ միայն տարածաշրջանում, այլ Եվրոպական միությունում է օրինակելի իր հնարավորություններով` հանրակացարանային համալիր,լաբորատորիաներ և այլն: Կարծում եմ, որ այն միայն Արցախի կարիքները բավարարելու համար չէ. հարավային ամբողջ տարածաշրջանում ճիշտաշխատելու պարագայում կարող ենք ապահովել լավ արդյունքներ»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ ընդգծելով, որ Արցախի կրթության նախարարությանպատվիրակությունը կայցելի նաև դուալ համակարգ իրականացնող միջին մասնագիտական որևէ կրթական հաստատություն՝ տեղում ծանոթանալուվերոնշյալ մեթոդին: Անդրադառնալով հանրակրթության ոլորտին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ Արցախում պահպանվել է դպրոցների կառավարմանկենտրոնացած համակարգը: ՀՀ ԿԳ նախարարը ընդգծել է նաև, որ երկու կողմերն էլ ունեն փոքր կոմպլեկտավորում ունեցող դպրոցների խնդիր,հետևաբար այսպիսի հանդիպումները պետք է դարձնել պարբերական, իսկ եթե կարիք լինի, ստեղծել նաև աշխատանքային խմբեր՝ դրանք մանրամասնքննարկելու համար:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարը Նարինե Աղաբալյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է,որ այս հանդիպման արդյունքում առավել կհստակեցվեն երկու գերատեսչությունների միջև հետագա համագործակցության քայլերը: «Պետք էպարբերաբար հանդիպել, որպեսզի համատեղ իրագործենք բոլոր այն բարեփոխումները, որոնք նախատեսված են: Իհարկե, ԱրցախիՀանրապետությունը իրավաբանորեն ճանաչված չէ, բայց դա չի կարող մեկուսացման պատճառ հանդիսանալ: Արցախի ինտեգրումը միջազգայինգործընթացներին և եվրոպական կրթական տարածքին կատարվում է ՀՀ-ի միջոցով, հետևաբար կարիք ունենք համաձայնեցնելու մեր քայլերը ևհամատեղ առաջ գնալու: Մեր ազատագրական պայքարը սկսել ենք այն համոզմունքով, որ մեր սերունդների համար ապահովենք լավագույնգործընթացների մատչելիությունը, այդ թվում՝ լավագույն կրթության հասանելիությունը, հետևաբար մեր համագործակցությունը կարող է երկուստեքօգտակար լինել: Խնդիրները նույն են, բայց լուծումները կարող են տարբեր լինել: Օրինակ, այսօր Արցախում մշակվում է նոր ռազմավարական ծրագիր՝հանրակրթության և մասնագիտական կթրության ոլորտներում: Կարծում եմ՝ բարեփոխումների որոշ ծրագրեր հնարավոր է ավելի հեշտությամբիրականացնել Արցախում, որի արդյունքը կարելի է տարածել ողջ Հայաստանում»,-նշել է նա:

Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են նաև ««Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի կառավարմանը և ուսումնականգործընթացի կազմակերպմանը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի մասնակցության վերաբերյալ» համագործակցությանհամաձայնագիր:

Հանդիպման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պարգևատրվել է Արցախի Հանրապետության 30-ամյակի հուշամեդալով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր