00:00:00

Ակնհայտ էր, որ տուժածները նաև հոգեբանական աջակցության կարիք ունեն. նախարար

23:18, 03 ապրիլ 2018 Առողջություն

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր կրկին այցելել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` տեսակցելու երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին, հայտնում են նախարարությունից: Նախարարն առաջինն այցելել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջկան, ում երեկ վիրահատել են, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ։ Կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը տեղեկացրել է, որ աղջկա հետվիրահատական վիճակը համապատասխանում է տարած վիրահատության ծավալին։ Իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները հետագա հնարավոր բարդություններից խուսափելու համար։ Ռուսաստանի Դաշնության 3 երիտասարդները, ովքեր զբոսաշրջության են եկել Հայաստան, նախարարին ներցայացրել են, որ հենց հիմա էլ պատրաստ են շարունակելու իրենց շրջագայությունը։ Լևոն Ալթունյանը նշել է, որ դա միայն բուժող մասնագետները կարող են թույլատրել։ Պատասխանելով ներկա լրագրողների հարցերին` նախարար Ալթունյանը նշել է, որ թե՛ գիշերը, թե՛ այժմյան այցի ընթացքում ականատես է եղել, որ բժշկական կենտրոնում արվում է հնարավոր ամեն ինչ տուժածներին բուժելու, հետագա բարդությունները կանխելու նպատակով։ «Հատկապես նախորդ այցիս ընթացքում ակնհայտ էր, որ տուժածները նաև հոգեբանական աջակցության կարիք ունեն։ Հոգատար վերաբերմունքը և ուշադրությունը նկատելիորեն փոխել է իրավիճակը», - ասել է Լևոն Ալթունյանը։ Նշենք, որ հիվանդանոց տեղափոխված մյուս երեք տուժածներն այսօր դուրս են գրվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր