00:00:00

Հույս ունեմ, որ պարոն Մարուքյանի այսօրվա հոդվածը հրաժարում չէ այդ տեսակետից. Փաշինյան

23:10, 03 ապրիլ 2018

«Մենք կգնահատենք իրավիճակը և իրավիճակին համարժեք գործողություններ կկատարենք»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ «Իմ քայլը» նախաձեռնության մասնակից Նիկոլ Փաշինյանը: Նախաձեռնության անդամները Սպիտակից ուղջորվում են Վանաձոր, քայլերթը շարունակվելու է, ապրիլ 13-ին 18:30-ին հասնելու են Ազատության հրապարակ: «Մարդկանց ցանկացած թվի դեպքում մենք մեր պատկերացումներն ունենք: Մեր քայլն ուղղված է քաղաքացիների ինքնավստահությունն ու ինքնագնահատականը բարձրացնելուն: Մենք շփվում ենք քաղաքացիների հետ, տեսնում ենք, որ նրանք կոտրված են, բայց նաև ուրախ ենք, որ մեզ հետ շփումների ժամանակ մարդկանց տրամադրությունները փոխվում են»,-նշեց նա: Պատգամավորը խոսեց նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հոդվածի մասին, որն,  ի դեպ չմիացավ Նիկոլ Փաշինյանի քայլերթին: Այս առնչությամբ Փաշինյանն ասաց, որ «Ոչ թանկացումներին» շարժումը փողոցային պայքարի տրամաբանությամբ էր, բայց իրենց չհաջողվեց դրանք կասեցնել, օրենսդրական փոփոխություններ անել: Խոսելով այդ հոդվածում Էդմոն Մարուքյանի ներկայացրած պահանջների մասին` Փաշինյանն ասաց, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում խմբակցությունն ունի ներկայացուցիչ և ի հեճուկս դրանք ՀՀԿ-ին հաջողվում է օրենքներ «սղցնել և չենք հասցնում հետևել, թե գիշերները ինչ են փոխում և ինչպես»: «Եթե նույնիսկ իշխանություններից, ենթադրենք, զիջումներ կորզելու տրամաբանության մեջ ենք  աշխատում, ուրեմն դրա համար պետք է լինի ճնշում»,- նշեց նա: Դիտարկմանը, թե Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չի դառնա, եթե չցանկանա, Փաշինյանն այսպես արձագանքեց. «Խորհուրդ կտամ մեր գործընկերների քիչ կենտրոնանալ Սերժ Սարգսյանի ցանկության վրա, ավելի մեծ ուշադրություն դարձնել հասարակական ակնկալիքներին: Ժողովուրդը կարող է պարզ ընտրության առաջ դնել գործող ԱԺ-ին, առաջարկել այլ թեկնածուի՝ պայմանով, որ դրանք տեղի կունենան հետո: Եթե ժողովուրդը կանգնի ու ասի, որ մերժում է Սերժ Սարգսյանին, գործընթացը կարող է այլ կերպ գնալ»: Պատգամավորը նշեց, որ իր արշավը կոչվում է «Իմ քայլը», որը հեշտ ու սովորական քայլ չէ. «Կոմֆորտ պայմաններից դուրս գալն ու այս քայլն  անելը արդեն մեծ հաղթանակ է: Մենք սրանով իսկ հաղթել ենք, հաղթել ենք բազմաթիվ գործոնների: Մեր գործընկերներն ասում են, որ ժողովուրդը դուրս չի գա փողոց, մենք ասում ենք հակառակը, որ մարդիկ կարող են դուրս գալ փողոց ու փոխել իրավիճակը: Ես համոզված եմ, որ իմ գործողությունները Ելք դաշինքի ընտրողների կամարտահայտության վրա են հիմնված: Այսօր Էդմոն Մարուքյանի հոդվածում կար տրորված ճանապարհների մասին հատված: Եթե այդ տրամաբանությամբ գնանք, այն ճանապարհը, որը գծագրված էր պարոն Մարուքյանի հոդվածում, այդ ճանապարհը ևս տրորված է մի քանի անգամ` մասնավորապես ՀՅԴ ու ՕԵԿ-ի կողմից»: Փաշինյանն ասաց, որ իրենք արշավ են անցկացնում ընդդեմ հուսալքության, իրենք հարթակ են ստեղծում դրա համար, իրենց պատկանող իշխանությանը տիրանալու համար: «Մեր դաշինքային գործընկերները տեսակետ են արտահայտել, որ եթե Ազատության հրապարակում պրոցեսներ ընթանան, տասնյակ հազարավոր քաղաքացիներ լինեն Ազատության հրապարակում, իրենք այդ գործընթացին կաջակցեն: Հույս ունեմ, որ պարոն Մարուքյանի այսօրվա հոդվածը հրաժարում չէ այդ տեսակետից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր