00:00:00

Հայտարարվել են տարվա առավել մեծ ժողովրդականություն վայելող դերասանները

16:35, 06 դեկտեմբեր 2019 Շոուբիզնես

Կինեմատոգրաֆի մասին աշխարհում խոշորագույն տվյալների բազան եւ կայքը՝ Internet Movie Database (IMDB)-ը, ներկայացրել Է 2019 թվականի առավել մեծ ժողովրդականություն վայելող դերասանների ու դերասանուհիների վարկանիշը: Ցուցակը կազմվել Է՝ հիմնվելով STARmeter IMDbPro շաբաթական չարթի տվյալների վրա, որը ձեւավորվում Է՝ ելնելով կայքում դերասանների Էջերի փաստական դիտումներից: Տարվա առավել մեծ ժողովրդականություն վայելող դերասանուհին դարձել Է Բրի Լարսոնը, որը Կապիտան Մարվելի դերն Է խաղացել Մարվել կինոաշխարհում: Պորտալի վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Էրին Մորիարտին: Նա «Անտուն տղաներ» սերիալում նկարահանվել Է «Սթառլայթ» գերհերոսուհու դերում: Նրան հաջորդում Է Էմիլյա Քլարքը՝ Դեյներիս Թարգարիենը՝ «Գահերի խաղից»: Ցուցակում տեղ են գտել՝ արքայադուստր Ժասմինի դերակատարուհի Նաոմի Սքոթը, Դակրե Մոնտգոմերին՝ «Շատ տարօրինակ բաներ» սերիալից, Զաքարի Լիվայը՝ ըստ DC կոմիքսների «Շազամ» ֆիլմից: Վարկանիշի վեցերորդ, յոթերորդ եւ ութերորդ տեղերն զբաղեցրել են Քիանու Ռիվզը, Ռոզա Սալազարը եւ Մարգո Ռոբին: Տարվա առավել մեծ ժողովրդականություն վայելող տասը դերասանների ցուցակը եզրափակում Է Հոակին Ֆենիքսը՝ որը Ջոկերին Է մարմնավորել համանուն ֆիլմում: «Ջոկեր»-ը դարձել Է կոմիքսի հիման վրա նկարահանված ամենահաջողված նախագիծը, ինչպես նաեւ ամենահասութաբեր ֆիլմը՝ R վարկանիշով: Վարկանիշը կազմել են վերջին տարվա ընթացքում պորտալում արված որոնողական հարցումների հիման վրա՝, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր