00:00:00

Քաղաքացիները կոպեկներ են հավաքելու ու նվիրելու Սերժ Սարգսյանին

22:43, 03 ապրիլ 2018

«Սերժ Սարգսյանը գիտնականների հետ հանդիպմանն ասաց, որ իրեն էլ է փող պետք: Մենք կարծում ենք, որ նա գնալու է թոշակի, մենք քաղաքացիների հետ շրջելու ենք փողոցում, 10-20 դրամներ ենք ներդնելու, որպեսզի Սերժ Սարգսյանն ապրի դրանով: Այդ ամբողջ գումարը կտանենք Բաղրամյան 26: Սրանք իրազեկման ակցիաներ են, որ կսկսվեն մի երկու օրից»,-այս մասին «Ազատության» ուղիղ եթերում տեղեկացրեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը: Նախաձեռնությունը պայքարում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Ըստ Սանասարյանի՝ այդ գործողություններին իրենք միայնակ չեն գնում, այլև «Հանուն Հայաստան պետության» ճակատն ու «Քաղաքացիական պայմանագիր»-ն են միանում: Նա նշեց, որ ՔՊ-ն բացառում է բռնությունը, իրենց ու ճակատն էլ կարծում են, որ բռնություն չպիտի լինեն, սակայն եթե իշխանությունները մասսայական անցնեն բռնության, իրենք չեն կարող մարդկանց զրկել պաշտպանվելու իրավունքից: Նախաձեռնությունը կարող է վարչապետի քվեարկության օրը շրջափակել Ազգային ժողովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր